«Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Հայաստանում ռուսական
ռազմաբազա ունենալու անհրաժեշտություն չկա 2022 թվականից հետո: «Թեպետ վերջին 10-20 տարիների ընթացքում էլ անիմաստ էր Հայաստանում ռուսական ռազմաբազա
պահել, մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական բազան նույնիսկ թուրքական
սպառնալիքները չկարողացավ կանխարգելել։ Այնպես որ՝ ռուսական բազան ոչ մի բանի մասին
է․․․ բայց մենք չենք ասում՝
վերցրեք տարեք ձեր ռազմաբազան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ռուսական բազան Գյումրիում որոշակի աշխատատեղեր
է ապահովում, սահմանների պահպանման հարաբերակցությունն էլ 50/50 է: «Բայց ես համաձայն եմ Փաշինյանի կարծիքի հետ, որ եթե Ռուսաստանը գտնի, որ կարիք
չկա՝ թող տանի, մենք խնդիր չունենք։ Քաղաքական առումով Փաշինյանը գնդակը տանում է Ռուսաստանի
դաշտ»,- նկատեց նա։
Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ եղած պայմանավորվածությունները պետք է վերանայվեն: «Նույն բազայի հետ կապված դուք գիտեք, որ բոլոր ծախսերը ՀՀ-ն է հոգում. այստեղ,
օրինակ, ես ինքս տեսնում եմ հնարավորություն գազի գինը որոշ չափով սուբսիդավորելու։
Եթե գազի գինը բարձրանա Հայաստանի համար, կարող ենք հրաժարվել սպասարկել ռուսական ռազմաբազայի
որոշ ծախսեր ու այդ ծախսերի գումարն ուղղել գազի գնին»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան