Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև խոնարհվելու լուսանկարը կեղծ է․ FIP

Fip-ը գրում է․ Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և սոցիալական մերիայի էջեր սեպտեմբերի 2-ին տարածել են լուսանկար, որտեղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոնարհվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև՝ Բիշքեկում տեղի ունեցած երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ 


Լուսանկարը տարածել են Oragir{.}am-ը, սոց. մեդիայի տարբեր օգտահաշիվներ (1, 2, 3), իսկ լուսանկարի հիման վրա մեկնաբանություն է հրապարակել Hraparak{.}am կայքը:

Արտապատկերումները՝ լրատվական էջերից 


Մասնավորապես, կայքը գրել է. «Ալիևին բարևելիս՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզուն։ Այստեղ արդեն ոչ հայերեն է պետք, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։ Նկարը կարծես ինքն է ասում այն, ինչ հազար բառով դժվար կլիներ բացատրել․ ՇՀԿ-ում՝ հայերեն։ Պուտինի մոտ՝ ռուսերեն։ Ալիևի մոտ՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզվով»:


«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բիշքեկում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութի բնօրինակը


Արդյոք Գրիգորյանը խոնարհվում է Ալիևին բարևելիս


InVid գործիքի միջոցով կատարած տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ալիևի հետ ձեռքսեղման ժամանակ Գրիգորյանի խոնարհման նման դրվագ չկա։ Երկու պաշտոնյաների ձեռքսեղման դրվագը սկսվում է 00:02 վայրկյանից, տևում մինչ 00:04 վայրկյանը:

Արտապատկերումը՝ InVid գործիքի միջոցով կատարած դրվագային ուսումնասիրությունից

Դրվագային ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Գրիգորյանը չի խոնարհվում Ալիևի առջև: 

 

Վիդեո նվագարկիչ

00:00
00:08

Fip.am-ը ուսումնասիրել է նաև տեսանյութը և լրատվամիջոցներում հրապարակված վերոնշյալ կադրերը համադրել է տեսանյութի կադրերի հետ, ինչը նույնպես ցույց է տվել, որ Մհեր Գրիգորյանը չի խոնարհվել։

Բացի այդ, ներկայացնում ենք պաշտոնական տեսանյութի դանդաղացված կադրերը, որտեղ ևս Մհեր Գրիգորյանը չի խոնարհվում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում