Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսվել է իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հոդվածով, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։
Թրամփը Truth Social-ի իր օգտահաշվում հրապարակել
է Ուիթքոֆի հոդվածը, որը գրվել է Washington Examiner-ի համար:
Ուիթքոֆը գրել է. «Նախագահ Թրամփի խիզախ և
հեռատես ղեկավարության շնորհիվ այսօր նշվում է այս երկու երկրների միջև
խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման մեկամյակը, որը իսկապես ուշագրավ
նվաճում է։ Նախագահը դուրս է եկել նախկին սահմանափակումներից՝ առաջնահերթությունը
տալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը»։