Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածել է Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԾ) կենտրոնական շենքին։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է ԱԾ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Պոկլադի աշխատասենյակ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Պոկլադը դեպքի պահին աշխատասենյակում չի եղել։
Զելենսկին հայտնել է, որ բոլոր տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն, և հավելել է, որ հանձնարարել է ԱԾ ղեկավարի պաշտոնակատարին արձագանքել Ռուսաստանի հարվածին «համարժեք, շոշափելի ու, հնարավորինս հայելային, երբ ամեն ինչ պատրաստ լինի»։
Հարձակումը տեղի է ունեցել այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներն առաջիկա օրերին պետք է այցելեն Մոսկվա և Կիև։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել այս հարվածը։