ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշnerն առաջիկա հանգստյան օրերին կայցելեն Մոսկվա և Կիև՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցություններ վարելու համար։ Այս մասին, հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտնում է Axios պարբերականը։
Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմի հետ շփումները կսկսվեն ուրբաթ, իսկ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում նախատեսված են նրանց բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրան հաջորդելու է այցը Ուկրաինա, որտեղ կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ բանագնացները Կիևում կհանդիպեն երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Axios-ն ընդգծում է, որ սա կլինի Ուիթքոֆի և Քուշների առաջին ուղևորությունը Կիև՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց ի վեր։ Պարբերականի փոխանցմամբ՝ նախքան այս շրջագայությունը՝ հինգշաբթի օրը, Սպիտակ տանը կայացել էր նրանց հանդիպումը Թրամփի հետ՝ մանրամասն քննարկելու Մոսկվա և Կիև կատարելիք այցերի օրակարգը։