Համայնքային տարածքներն ազատվում են ինքնակամ կառույցներից և վերադարձվում երևանցիներին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևան համայնքին պատկանող հողամասերում՝ առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինություններ են ապամոնտաժվել.


  • Մանկական քաղաք, հ. 21/100 հասցեում,


  • Հալաբյան փողոցի հ. 49 շենքի դիմաց,


  • Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ. 67/3 հասցեին կից։


    Համայնքային տարածքներն ազատվում են ինքնակամ կառույցներից և վերադարձվում երևանցիներին։