ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների աշնանային արձակուրդների ժամկետները:
1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
2-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմամբ պայմանավորված՝ Երևանի դպրոցներում հոկտեմբերի 19-30-ը դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից հինգ շաբաթ շարունակ մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։