Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆլորիան Էսկյուդիեն այսօրվանից պաշտոնապես ստանձնել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

