ԱԺ նախագահն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։


Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։


Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։


Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։