Քաղաքացիակենտրոն լրատվություն
SofaScore հեղինակավոր վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Տուրն ավարտվել է շաբաթ օրը կայացած «Ալ-Իթիհադ» – «Ալ-Նասր» կենտրոնական դիմակայությունով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Տուրի լավագույնների շարքում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Ալ-Ահլիի» փլեյմեյքեր Էդուարդ Սպերցյանը։ Բացի հայ ֆուտբոլիստից, խորհրդանշական թիմում աչքի են ընկնում նաև «Ալ-Իթիհադի» հարձակվող Ջորջ Իլենիխենան և «Ալ Տաավունի» դարպասապահ Մայլսոնը։
Առաջնության մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ալ Հիլալը»՝ օգտվելով կլասիկոյում «Ալ Նասրի» կրած պարտությունից։