Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Համլետ Սահակյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։


Համապատասխան որոշումը սեպտեմբերի 7-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Մեկ այլ որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ։


Վահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններում: