Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումին, հանդիպումներ, քննարկումներ ունեցել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Վրաստանում՝ Բաթումի քաղաքում, սեպտեմբերի 7-ին մասնակցել է Վրաստանի միջազգային ծովային ֆորումի (GIMF 2026) պաշտոնական և հանդիսավոր բացման արարողությանը։ Ֆորումին բացման ելույթներով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

799858088_1409593211116176_4340659284771079706_n.jpg (95 KB)

Ինչպես հայտնել է նախարարությունը, միջոցառումը համախմբել է շուրջ 40 երկրների ավելի քան 400 պատվիրակի։


Ֆորումի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

798797722_1028995660168777_731489493410233274_n.jpg (267 KB)

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:


Ավիացիոն ոլորտի զարգացման համատեքստում նախարարներն առանձնակի շեշտել են Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության նոր ուղղությունների հիմնման և չվերթերի ակտիվացման անհրաժեշտությունը։


Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ բնագավառում ռազմավարական համագործակցության շարունակականությանը։

798825894_2124172305193224_236194893059106883_n.jpg (281 KB)

Կողմերը քննարկել են բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները ինչպես երկու երկրների, այնպես էլ լայն տարածաշրջանային համատեքստում:


Նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։