Գործարար Նարեկ Նալբանդյանի ձերբակալության տեսանյութը շուրջ 1,5 տարի առաջ է նկարահանվել․ ՆԳՆ

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ իրավապահները ձերբակալել են գործարար Նարեկ Նալբանդյանին։


Դեպքի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունից 1lurer.am-ին հայտնել են․


«Տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված: Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»: