Խուզարկություններ՝ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ:


«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:


Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար: