ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով ինչպես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, այնպես էլ Հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 10-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ ժամանակացույցով․
Գառնի համայնքում (Կոտայքի մարզ) – ժամը 10։30-16:00 (համայնքապետարանի հարևանությամբ)
Ճամբարակ համայնքում (Գեղարքունիքի մարզ) – ժամը 11։30-16:00 (համայնքապետարանի հարևանությամբ)
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական և տարբեր տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի վկայականի, տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի կամ հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
Սեպտեմբերի 10-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Չարենցավան (Կոտայք) և Վարդենիս (Գեղարքունիք) համայնքներում՝ սեպտեմբերի 3-ին ընդունված դիմումների շրջանակներում պատրաստի փաստաթղթերը քաղաքացիներին հանձնելու նպատակով։