Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Նրա կենսագրությունը հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը դեմ են քվեարկել Վարդանյանի թեկնածությանը, սակայն վերջինս ստացել է բավարար ձայներ՝ ընտրվելու համար: