Սեպտեմբերի 12-ին Աբովյան փողոցի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի․ Քաղաքապետարան

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում նախատեսվում է անցկացնել «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգային ծրագիր և տոնավաճառ։


Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը, փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը: