Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղի տներից մեկին կից ավտոտնակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 71-ամյա Վարուժան Հ․-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։