Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հանդիպել են Հնդկաստանում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ռուսաստանի առաջնորդը սեպտեմբերի 11-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու BRICS-ի 18-րդ գագաթնաժողովին: Ֆորումի շրջանակում Վլադիմիր Պուտինը նախատեսում է անցկացնել մի շարք երկկողմ միջազգային հանդիպումներ, որոնցից մեկն էլ ՀԱՀ նախագահի հետ բանակցություններն են եղել։
«Պուտինը և Ռամաֆոսան սերտ կապ են պահպանում»,- նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երկրների առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2024 թվականին Կազանում կայացած BRICS գագաթնաժողովի ընթացքում։
Ուշակովի խոսքով՝ Հնդկաստանում կայացած այս հանդիպումը թույլ է տվել քննարկել երկկողմ համագործակցության բազմաթիվ հարցեր, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաները։
