Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է և կարող է համարժեք արձագանքել ռուսական ուժերի գործողություններին ու հարվածներին։
«Եթե նրանք ձմռանը հարվածեն մեր էներգետիկ համակարգին, հայելային պատասխան կտանք: Եթե Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներ լինեն, նույնը կտեսնեն Ռուսաստանում»,- ընդգծել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ Կիևը միշտ կողմնակից է եղել խաղաղ այլընտրանքին՝ երկխոսությանը, և կարևորել է եռակողմ բանակցությունների անցկացումը։ Նա նաև շեշտել է Սև ծովով պարենային մատակարարումների ապահովման և էներգետիկ զինադադարի հաստատման անհրաժեշտությունը։
«Սակայն եթե Մոսկվան չի ցանկանում ավարտել պատերազմը, ապա գործընկերները պետք է այդ խնդիրը լուծելու միջոց գտնեն»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին Վաշինգտոնին կոչ է արել Ռուսաստանի դեմ նոր ու հզոր պատժամիջոցներ սահմանել՝ Մոսկվային պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից զրկելու համար։ Նա նաև մտահոգություն է հայտնել որոշումների կայացման ձգձգումների վերաբերյալ․ «Երբեմն չեմ հասկանում՝ ինչու որոշումները չեն կարող արագ կայացվել»։