Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի․ Դոնալդ Թրամփ

Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։


Դուբլինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի շատ կարճ ժամկետներում։


Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո նավթի համաշխարհային գները կնվազեն։