Պուտինն ու Թրամփը զրուցել են, ամերիկյան կողմի վերաբերմունքը բարեկամական էր. Ուշակով

Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ, և բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական ու բարեկամական վերաբերմունք են դրսևորում։



«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։



«Աշխատանքն ընթացքի մեջ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ամերիկյան կողմի վերաբերմունքը շատ բարեկամական և կառուցողական էր», - ասել է Ուշակովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ շփումների վերաբերյալ հարցին։