Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ունեմ ձևավորված կարծիք, որ պետական համակարգում կան անձինք, ովքեր այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հաշվի առնելով ավտոմեքենաների ավելացող քանակը Երևանում՝ առաջարկում եմ քննարկվի այս տեսակ գործունեությունը օրինական դաշտ բերելն ինչ-որ չափով, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ սև փող չաշխատեն»,- նշել է Երևանի քաղաքապետը։