Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

Ինչ պետք է՝ արել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն  հայտարարությանը, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են։


«Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան, մենք լսեցինք ու շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանին ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել։ Այնպես որ, դուք իրավունք ունեք դիտարկել՝ բավարար, պատշաճ, համարժեք»,- լրագրողներին ասաց Միրզոյանը։


Նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմի պահվածքը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը։


«Սնուցում է ինչ-որ բաներ, որ, գուցե, հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի մասին, ջուր են լցնում այդ ջրաղացին»,- նշեց ԱԳՄԱ նախարարը։