Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այն փաստի պատճառով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո և Ռուսաստանի ու արևմուտքի հարաբերությունները շատ լարված են, մյուս կողմից ամբողջ աշխարհը շատ ոգևորված է TRIPP նախագծով և տարածաշրջանային կապուղիների վերաբացման հեռանկարներով, բայց ՀՀ երկաթուղին ՌԴ կոնցեսիայի ներքո լինելու բերումով պրոցեսներ են գնում, որ այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցեն: Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն՝ երկաթուղին Նռնաձորի կողմից մտնի ՀՀ, Ագարակի կողմով դուրս գա, միջազգային հիմնական հոսքերը ոչ թե գան ՀՀ-ով, հետո մտնեն Թուրքիա, այլ Նախիջևանով Թուրքիա։
Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»-ասել է վարչապետը: