«Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի մասնակիցները ներկայացել են նաև տարազներով․ հայտնի են արդյունքները․ լուսանկարներ


Հայաստանում անցկացվեց մանկապատենական գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որի առաջին փուլին, մասնակցում էր ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Եզրափակիչ փուլ անցան 130-ը։  Մրցույթն իրականություն դարձավ «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի ևԱնի Մնացականյանի գաղափարով։

«Մասնակից բոլոր երեխաներն էլ արդեն հաղթող են, քանի որ յուրահատուկ են ու կարողացան իրենց ներկայացնել բեմում։ Սա ուղղակի գեղեցկության մրցույթ չէ, այլ նախագիծ, որտեղ մասնակիցներն առանձնացան հայուհու իրենց կերպարով, ինչը մենք կարևորում ենք ավելի, քան մոդելային ունակությունները։  Նման մրցույթները նոր հնարավորություններ են ենթադրում մասնակիցների համար»,- նշեց Անի Մնացականյանը։    

Երեք տարիքային խմբում բոլոր մասնակիցներն էլ արժանացան որոշակի մրցանակների, իսկ յոթ հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրին` «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի գլխավորությամբ,  ամեն տարիքային խմբում ընտրեց երկու հաղթողի։ Մեծերի խմբում գխավոր մրցանակակիրն է Պողոսյան Արփինեն (17տարեկան, Շիրակի մարզ,  գյուղ Ողջի): 2րդ մրցանակակիր` Կարապետյան Նանար (15տ, Սյունիքի մարզ, ք. Կապան): Միջին տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրեց  Ղարախանյան Մանուշը (12տ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան), իսկ 2-րդ տեղ՝ Ադամյան Մարին (13տ,  ք. Երևան): Փոքր տարիքային խմբում առաջին տեղում Եփրեմյան Սառան է (8տ, Արմավիրի մարզ, գ. Արգավանդ), իսկ 2-րդը՝ Միքայելյան Մարիամ  (8տ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան):

Մեծահասակների խմբում հաղթողը որպես մրցանակ ստացավ ավտոմեքենա, իսկ մյուս հաղթողները դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։   «Երիտասարդ Հայուհի» մրցույթը կրելու է շարունակական բնույթ՝ իր շուրջը համախմբելով Հայաստանի գեղեցիկ ու տաղանդավոր երեխաներին։

Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել նախ մարզային մրցույթ, որից  հետո կլինի արդեն հանրապետական փուլ։