Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «OpenAI»-ի միջազգային աճի ղեկավար Դավիթ Զոհրաբյանի և կրթական հետազոտությունների մասնագետ Բենջամին Լեյվայի հետ քննարկել է արհեստական բանականության և առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի թվայնացման օրակարգը։

«Ներկայացրել եմ առողջապահության ոլորտում անվտանգ և միասնական տվյալների էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը:
Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության և առողջապահական նորարարությունների համաշխարհային գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունն ու դերը զարգացնելու հնարավորություններին»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։