Փաստ եմ ասում՝ Կտրիճ Ներսիսյանը Ծիծեռնակաբերդում պղծություն է արել

Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք վարչապետի աշխատակազմի Հանային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակեց Հայ Առաքելական եկեղեցու մասին զեկույցի, դրա շուրջ առաջացած աղմուկի և  ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի հանգուցալուծման մասին։

 

Նա ասաց, որ զեկույցը գնահատականի արժանի շատ լուրջ գործ է, որը աշխատանքային խումբը կատարել է և սա տարիներ, դարեր հետո դեռ օգտակար է լինելու հետազոտողների ուսումնասիրությունների համար։

 

«Կարող եմ ասել՝ զեկույցը գրեթե ամբողջությամբ պատկերում և ներկայացնում է այն ահասարսուռ վիճակը, որ տիրում է մեր եկեղեցում, որ Կտրիճ Ներսիսյանը՝ փաստացի գահակալն այս 27 տարիներին մեր եկեղեցին հասցրել է այս տխրահռչակ վիճակին։ Երբ ես իմ համար տպեցի զեկույցը և կարդացի վերջացրեցի, կարմիրով ինքս իմ համար վերնագիր դրեցի, ընդամենը երեք բառ՝ «Անաստվածը, էմիսարը, անօրենը»։ Այս երեք բառերը լավագույնս բնութագրում են ԿտրիՃ Ներսիսյանին»,- ասաց Հայր Խորենը։  

 

Նա նաև հիշեց մի կարևոր դեպք՝ նշելով, որ 2001 թվականի սեպտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր և չուզեց գնալ Էջմիածին, Կտրիճ Ներսիսյանը իր խորամանկության համաձայն,  իր շահադիտական գործերն առաջ տանելու համար դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որ նա Պուտինին խնդրի, որ եղբորը Մոսկվայում աշխատանքի տեղավորի՝ գործից հանելով թեմի առաջնորդ Տիրան Սրբազանին։


«Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց միջնորդել Գարեգինի եղբոր համար, բայց Կտրիճ Ներսիսյանին առիթ ընծայեց՝ արարողակարգի կոպտագույն խախտմամբ, ասեց արի Բաղրամյան 26, այստեղից Պուտինին ուղեկցի Ծիծեռնակաբերդ՝ իբրև պարզ մի զբոսավար։ Եվ ասաց՝ այնտեղ քո հարցերը բարձրացրու և լուծի։ Եվ այս անամոթը, որ իրեն հռչակում է Ամենայն հայոց հայրապետ, ՌԴ նախագահ հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ ուրանալով, մոռանալով Ցեղասպանության մեր 1,5 միլիոն նահատակներին, այդ հուշահամալիրում ստորաբար խնդրեց, որ իր եղբորը Մոսկվայում գործի տեղավորի և Տիրան սրբազանին հանի պաշտոնից։ Բայց քանի որ այդ օրերին չորրորդական գործակալ էր, Ռուսաստանի նախագահը նրան արհամարհանքով ասաց, եթե խնդիր ունեք, դիմեք դատարան»,- հավելեց Հայր Խորենը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան