Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի «քրեական գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվել է։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաձգման պատճառը դատարանի դահլիճում նրա բացակայությունն է։ Իսկ թե ինչու նրան չեն բերել դատարանի դահլիճ, այդ մասին ոչինչ չի հաղորդվում:
Ինչպես հաղորդվում է, դատական նիստի նոր օր է նշանակվել դեկտեմբերի 4-ը։