Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան Սկոպյեում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ապագա հեռանկարները, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ X-ի էջը՝ այլ մանրամասներ չնշելով։