Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք է արձանագրվել, Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Նման դեպքերի մասին Պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: Ավելին, որոշ շրջանակներ փորձում են այս հանկարծամահության դեպքը կապել քիչ առաջ տարածվող «Սիսիանի զորամասում զինվոր է սպանվել» ապատեղեկատվության հետ: Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- ասվում է հաղորդագրությունում: