ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հայտնել է, թե երբ կսկսի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը

Կարծում եմ՝ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:


Նա նշել է, որ ծրագիրը բազմաթիվ շերտեր ունի, մինչ այդ դրա ուսումնասիրություններն են արվում:


«Բոլոր փուլերով անցել ենք, բազմաթիվ պատվիրակություններ են մեր կողմից այցելել Վաշինգտոն, և Վաշինգտոնում են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել, և հիմա արդեն ծրագիրը հասունացել, հասել է գործնական իրականացման փուլ։ Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողությունն իրականացնել: Օրինակ, սովորական մի շենք կառուցելու համար նախագիծ-նախահաշվարկի համար ինչքան ժամանակ է պահանջվում, պատկերացրեք այդտեղ ինչքան շերտեր կան»,- մանրամասնել է դեսպանը: