Աստվածաբանության դոկտոր Լևոն Պարտագճյանի հետ զրուցել ենք, նախորդ շաբաթ
վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի՝ Հայ Առաքելական
Եկեղեցու մասին զեկույցի, ինչպես նաև եկեղեցում տիրող ճգնաժամի վերաբերյալ։
«Ես իմ մասնագիտությամբ աստվածաբանության
դոկտոր եմ և իմ դոկտորական թեզը նաև հայ եկեղեցու մեջ արթնություն բերելու մասին է,
հայ ժողովրդի զարթոնքի մասին է։ Ես դա
20-25 տարի առաջ եմ հրատարակել, հիմա կարծես դրանց իրականացումը գործնականում առարկայական
ձևով տեսնում ենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով նաև եկեղեցու փաստացի
պետի և բարձրաստիճան որոշ հոգևորականների քաղաքականությամբ զբաղվելու մասին՝ Լևոն Պարտագճյանն ասաց, որ ինքը չի ցանկանում
մեղադրող լինել, բայց կողմ է Հիսուսի ասածին՝ «Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն»։
«Այսինքն՝ Քրիստոսն ինքն էլ ընդունում
է իշխանությունը և տարանջատում է, եկեղեցին պետք է չմտնի պետականության մեջ, եկեղեցու
գործը հոգիների փրկությունն է, Ավետարանը տարածելն է, Գրիգոր Լուսավորչի լույսը տարածելն
է Խոր Վիրապից, որ մենք Քրիստոսի հետևորդն ենք։ Եկեղեցու գործը դա է»,- նշեց Լևոն Պարտագճյանը։
Ի հավելումն նա ասաց, որ եկեղեցու
և Հայաստանի տերն Աստվածն է և վստահ է, որ Աստված իր լուծումը կտա։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան