Օգոստոսին Հայաստանում գրանցվել է 834 հազարից ավելի աշխատատեղ

2026 թ․ օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ։ Օգոստոսին գրանցվել է 834 հազ․ 417 աշխատատեղ, որը 2017 թ․ օգոստոսի համեմատ ավելի է 307 հազ․ 130-ով։


Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017 թ․ օգոստոսի համեմատ աճել է 186 մլրդ դրամով կամ 208%-ով։ Իսկ միջին աշխատավարձը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է 161 հազ․ դրամով կամ 94%-ով։


Եկամտային հարկի ցուցանիշները 2026 թ․ օգոստոսին 2017 թ․ օգոստոսի համեմատությամբ աճել են 32 մլրդ դրամով կամ 144%-ով։ Այն դեպքում, երբ 2017 թ․ նույն ժամանակահատվածում եկամտային հարկի դրույքաչափերն ավելի բարձր են եղել, քան 2026 թ․: