Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը կայցելի Հայաստան։


ԱԺ նախագահի սեպտեմբերի 30-ի կարգադրությամբ նախատեսվում է կազմակերպել պատվիրակության ընդունելությունը Ազգային ժողովում։


Պատվիրակությանը կընդունի ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։