Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը։


«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: 


Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:


Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: