Կանխարգելել ոչ կանոնադրային հարաբերությունները. Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել

Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։


Քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։


Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։


Մանրամասները՝ տեսանյութում։