Իրապես խոստումնալից ժամանակներ են. ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է որակել

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է ոգեշնչող։


«Պատիվ ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ելույթ ունենալ Հայաստանի երկրորդ ամենամյա աղոթքի նախաճաշից առաջ։ Նման հավաք հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ կարող են ապրել իրենց հավատքով բացահայտ, ազատ և առանց վախի։ Նրա ելույթը ոգեշնչող էր։


Իրապես խոստումնալից ժամանակներ են»,- մեջբերել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսի խոսքը ԱՄՆ դեսպանությունը: