Հոկտեմբերի 6-ին Երևանի, Վանաձորի և Կարմիր Աղեկի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիայից» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում։


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,


ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Հերացու, Բանակի փողոցների, Աբովյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի, Զաքարյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի գազասպառողների,


ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։


Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: