Օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում ՀՀ-ում բնակարան գնելը և վարձակալությամբ հանձնելը. Փաշինյան

«Զբոսաշրջության հոսքերը լավ նախանշան են երկրի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության վերաբերյալ»:


Այս մասին Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես-համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Տեսնում ենք, որ արդեն իսկ միտումները նկատվում են, երբ օտարերկրյա ներդրողները ներդրում են անում Հայաստանի անշարժ գույքի ոլորտում։


Ուրախությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում բնակարաններ գնելը և վարձակալությամբ հանձնելը»,-ասել է Փաշինյանը։