Գրվել է, որ «Պուտինի կաթողիկոսն է»․ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը զգում ենք մեր մաշկի վրա

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյանի հետ զրուցել ենք վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրապարակած Հայ Առաքելական Եկեղեցու մասին զեկույցի և եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։

 

Նա նշեց, որ զեկույցը պատրաստողներն իրենց առջև դրված խնդիրը լուծել էին, որովհետև այն, ինչ որ կար, գոյություն ուներ և մեծամասամբ ներկայացվել էր մեր հանրությանը, որը նաև տեղ էր գտել համացանցում։

 

«Եվ կարծում եմ, որ զեկույցի ընթերցողները կարողացան հասկանալ, թե ինչ է կատարվում եկեղեցում։ Եվ ամենակարևորը, որ հիմա մեր հանրությունը հարց պիտի տա, թե այն բոլոր տեղեկությունները, որ տեղ էին գտել զեկույցի մեջ, դրանց քանի տոկոսն է ճիշտ և հիմա, երբ որ ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնախումբը, մենք պիտի ստանանք այդ բոլոր հարցերի պատասխանները, կստանանք»,- ասաց տեր Արամը։

 

Զեկույցի հրապարակումից հետո Մայր Աթոռը այն որակեց հակասահմանադրական, հակականոնական և անօրինական, հնչեցին քաղաքական հաշվեհարդարի, հալածանքի և եկեղեցու ներքին կյանքին միջամտության ծանր մեղադրանքներ։ Սակայն Մայր Աթոռը իշխանություններին առաջարկում է առկա հակասությունները լուծել «երկխոսության ոգով, առանց նախապայմանների»։


Այս առնչությամբ տեր Արամն ասաց, որ եթե այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և իր փաստացի պետը ցանկություն ունեն համագործակցելու պետության և իշխանության հետ՝ դա ոչ թե պետք է բարձրաձայնվի Մայր Աթոռի կայքով, այլ իր կարծիքով այդ համագործակցության մասին պիտի խոսեն այն հոգևորականները, որոնք ժամանակին նաև խզել են հարաբերությունները պետության հետ, հակապետական արտահայտություններ են արել, հակապետական գործողություններ են արել։ Նրա խոսքով՝ չի կարող մի քանի ամիս առաջ վարչապետի հրաժարական պահանջած մարդը հիմա խոսի համագործակցությունից, բայց եթե իրենք մտքային փոփոխություններ են ունեցել՝ կարող են գնալ այդ քայլին։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան