Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ․ ՌԴ նախագահի օգնական

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված չէ, թեև միջոցառումների ընթացքում նրանց շփումը բացառել չի կարելի:


Ըստ Ուշակովի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, և այս հարցի շուրջ նույնիսկ դիվանագիտական շփումներ առայժմ չեն իրականացվել։