«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք

ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը: