«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից իրազեկում են, որ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում:


«Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,


Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։ Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվեն։


Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում»,- ասվում է հաղորդագրությունում։