Զովունի-Քանաքեռավան-Կորեայի ձոր ճանապարհին բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ

Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Howo մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Կորեայի ձորի հարևանությամբ՝ գազալցակայանի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ կոտրվել են գազատար խողովակները։ 


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով Նաիրիի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։