ԱԺ պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ

Հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերին։


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 6-ի կարգադրությամբ գործուղման են մեկնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, պատգամավորներ Հասմիկ Ենգոյանը, Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սուքիասյանը և Գեղամ Մանուկյանը։


Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ, պատվիրակության քարտուղար Սոֆյա Մնացականյանը։


Հայկական պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի, էկոնոմիկայի և ֆինանսների, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։