Մեծ Բրիտանիայում սպանվել է թագավորական ընտանիքի բժիշկը․ մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն

Անգլիայի արևելքում գտնվող Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում՝ սեփական տանը, մահացած է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկ-թերապևտ Հաննա Թերին։ Այս մասին հայտնում է The Sun-ը:


Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին, իսկ մահվան պատճառ է դարձել գլխին բութ առարկայով հասցված հարվածը։ Սպանության կասկածանքով իրավապահների կողմից ավելի վաղ ձերբակալված նրա ամուսնուն՝ Մարկ Քեյնին, արդեն մեղադրանք է առաջադրվել։


Հաննա Թերին բուժօգնություն էր տրամադրում թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին, երբ վերջիններս գտնվում էին Սանդրինգհեմի կալվածքում։


Պարբերականի աղբյուրները նշում են, որ Չարլզ III թագավորն ու Կամիլա թագուհին արդեն տեղեկացվել են բժշկի մահվան մասին։