Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոմոբիլային բենզինի և դիզել վառելիքի վաճառքով զբաղվող «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Երևանյան 1) բացահայտվել են խախտումներ։


Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:


Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։