Հայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի:


Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:


Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:


Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների, առաջնորդների տրվել է պաշտոնական ընդունելություն: