Ոստիկանության օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժիններ է ներկայացվել 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։


Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, իրականացրել ստուգողական գործողություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ։


Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ,զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ։


Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։